Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի մրցանակաբաշխությունը։
Տարվա լավագուն ֆիլմ է ճանաչվել Խլոյա Չժաոի «Քոչվորների հողը», որի հերոսուհին, անտուն և անգործ մնալով, ավտոֆուրգոնով ճանապարհորդում է ԱՄՆ-ով։
Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը, որը ֆիլմում կատարել է գլխավոր դերը, «Օսկարի» է արժանցել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Իսկ Չժաոն ճանաչվել է տարվա լավագույն ռեժիսոր։
Տղամարդու լավագույն դերակատարման համար «Օսկար» է ստացել Էնթոնի Հոփքինսը «Հայրը» ֆիլմում դերի համար։ Այդպիսով, նա դարձել է ամենատարեց մրցանակակիրը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակը ստացել է բրիտանցի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆեննելը, որը գրել է «Խոստումնալից աղջիկը» ֆիլմի սցենարը։
Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել դանիացի ռեժիսոր Թոմասն Վինտերբերգի «Մի-մի հատ էլ» ժապավենը։
Լավագույն անիմացիոն ֆիլմն է «Հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն փաստագրականը՝ «Իմ ուսուցիչ ութոտնուկը»։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացել է հարավկորեական դերասանուհի Յուն Յո-ջոն «Մինարի» ֆիլմում։
Լավագույն օպերատորական աշխատանքի և դեկորացիաների համար «Օսկար» է ստացել սև-սպիտակ «Մանկ» ֆիլմը։
Լավագույն օրիգինալ կոմպոզիցիա է ճանաչվել Fight for You երգը «Հուդան և սև մեսիան» ֆիլմից։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արարողությունը տեղի է ունեցել համեմատաբար սակավաթիվ՝ 170 հանդիսատեսի համար։