Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 214,064-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4058 դեպք կա, այլ պատճառով՝ 1008։
Ապաքինվել է ևս 801 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 195,701 է։
Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժվում է 13,297 պացիենտ:
Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 969,969 թեստ է արվել: