27 ապրիլի 2021 - 16:34 AMT
Ղրիմի մոտ Bayraktar են նկատել

Ղրիմի մոտ՝ թերակղզու հյուսիսում, թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել։ Այդ մասին հայտնել է Defense Express-ը` Flightradar-ի տվյալներին հղումով։

Որ դա Bayraktar TB2 է, մատնանշում է դրա «12345678» ազդակոչը, որն արդեն նույնականացվել էր «Միացյալ ջանք-2020» զորավարժությունների ժամանակ, գրում է Lenta.ru-ն։

Պարզվել է նաև, որ Bayraktar TB2-ն թռել է Ստարոկոնստանտինովոյի ռազմական օդակայանից, որտեղ տեղակայված է հեռավար կառավարվող թռիչքային սարքերի 353-րդ գունդը։ Բացի այդ, արագությունը եղել է 230 կմ/ժ, ինչը բնորոշ չէ այլ ինքնաթիռներին։

Թուրքական ԱԹՍ-ի հետ միաժամանակ թերակղզու մոտակայքում աշխատել է նաև ամերիկյան երկու Global Hawk ռազմավարական ԱԹՍ և բրիտանական հետախուզական RC-135W Rivet Joint-ը։

Ապրիլի սկզբին Ուկրաինան պայմանավորվածություն էր ձեռք բերել Bayraktar TB2 արտադրողի հետ՝ Թուրքիայից ԱԹՍ-ների խմբաքանակ գնելու վերաբերյալ։ Նույն օրն այդպիսի սարքերից մեկը նկատվել էր նաև Դոնբասի երկնքում։