11 մարտի 2009 - 22:04 AMT
Եվրոխորհրդարանը քննարկում է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը
Եվրոխորհրդարանը ձեռնամուխ է եղել Թուրքիայի վերաբերյալ զեկույցի պետական տարբերակի քննարկմանը, որը նախապատրաստել է խորհրդարանական Ռիա Օմեն-Ռյույտենը: Եվրոխորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմնակից է «Էրգենեկոնի» գործով հետաքննությունում տեղ գտած թերրություններով զբաղվելու Թուրքիայի կառավարությանը կոչ անելուն: Ինչպես հաղորդում է Milliyet թուրքական թերթը, զեկույցի նախնական տարբերակի քքնարկումները կավարտվեն վաղը:

Նախկինում Թուքրիայի գծով Եվրոխորհրդարանի զեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը հայտարարել էր, որ հայկական լոբբին սպառնում է վնասել իր կարիերային, քանի որ ինքը հրաժարվել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանելուց: Այդ մասին նա հայտարարել էր թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, «հայերը խոստացել են, որ կանեն ամեն ինչ Եվրոխորհրդարանում իմ վերընտրությունը թույլ չտալու համար»: «Ես շատ բարեխղճորեն եմ աշխատել իմ զեկույցի վրա եւ չեմ պատրաստվում դադարեցնելու գործունեությունս»,- հայտարարել է Ռիա Օմեն-Ռյույտենը: