29 ապրիլի 2021 - 10:14 AMT
Միրզոյանը 2 դեսպանի և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ քննարկել է ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2 դեսպանի և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ քննարկել է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը։

Ապրիլի 28-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայան:

Ներկաները քննարկել են համատեղ գործընկերության շրջանակում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը։ Նախանշվել են ծրագրի շրջանակում իրականացվելիք հաջորդ քայլերը:

Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ գործընկերների հետ գործակցությունն այս և այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաև հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքը կսկսի նոր գումարման Ազգային ժողովը: