3 մայիսի 2021 - 11:13 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 145 նոր դեպք կա և 12 մահ

Մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217,008-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Այսպիսով` մայիսի 2-ին կատարվել է 2585 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 993,612 թեստ է արվել:

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4149 դեպք կա, այլ պատճառով՝ 1026։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 11,361 պացիենտի:

Ապաքինվել է ևս 717 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 200,472 է։