3 մայիսի 2021 - 19:18 AMT
InfoChek․ Ադրբեջանցիների տարածած լուրը, թե հայկական ԶՈւ-ն կրակել է հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների տարածած լուրը, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Տեղեկությունը տարածել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը։ Ըստ դրա՝ այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։

Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշենի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից ասել են, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։

«Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-ասել են ՊՆ-ից: