Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը չի բացառում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու հավանականությունը։ Այդ մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նա հավելել է, որ Կոնգրեսում այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարում, սակայն վերջնական որոշում դեռ չունեն։
«Հնարավոր է դաշինքով գնալ. հնարավոր է միայնակ գնալ, հնարավոր է ընդհանրապես չգնալ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասել է նա:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընտրություններին մեկ դաշինքով մասնակցելու առաջարկին՝ Զուրաբյանն ասել է, որ դա երկրի բոլոր կարող ուժերը համախմբելու փորձ էր, քանի որ գործող իշխանություններից պետք է ազատվել։
Տեր-Պետրոսյանը, երկրոդ և երրորդ նախագահիներին միասնական դաշինք կազմելու առաջարկ էր արել և նշել․ «Ամբողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։