10 մայիսի 2021 - 18:41 AMT
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին բնակարանային վկայականների տրամադրումը կշարունակվի

Ադրբեջանից փախստականները կշարունակեն աջակցություն ստանալ բնակարանային հարցում։ Այդ մասին ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է կառավարության ղեկավարի ընտրության հարցը, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360,000-ն ապաստան է գտել Հայաստանում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմել է մոտ 310,000 մարդ:

Բնակարանային վկայականների տրամադրումը 10-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է 2019-ին։

ԱԺ-ում երկրորդ անգամ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։ Առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։