12 մարտի 2009 - 19:58 AMT
«Հազարամյակի մարտահրավերները» ընկերակցությունը որոշել է հետագայում էլ օգնել Հայաստանին
«Հազարամյակի մարտահրավերները» ամերիկյան ընկերակցության տնօրենների խորհուրդը անցկացրել է ամեն եռամսյակը մեկ տեղի ունեցող իր նիստը` ԱՄՆ առաջին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ: Նիստին մասնակցել է խորհրդի նոր անդամ, գանձարանի քարտուղար Տիմոտի Գեյթները: Տնօրենների խորհուրդն իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական վարչության ոլորտում առկա խնդիրների առնչությամբ: Այդ մասին ասվում է «Հազարամյակի մարտահրավերները» Ընկերակցության պաշտոնական կայքում առկա հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարական վարչության ոլորտում առկա խնդիրները` Տնօրենների խորհուրդը որոշում ընդունեց մինչեւ հունիսին սպասվող հավաքը հրատապ արտահերթ նստաշրջան հրավիրել:

Նիստի արդյունքներով որոշում ընդունվեց գյուղական ճանապարհների վերականգնման հարցում Հայաստանին օգնություն հատկացնելու չդադարեցման մասին: Բացի դրանից, ընկերակցությունը կշարունակի օգնություն ցուցաբերել ոռոգման ինֆրակառույցի վերականգնման գործում, որն օգնում է հայ գյուղատնտեսներին: Ճանապարհների ֆինանսավորման հարցը կդիտարկվի արտահերթ նիստին:

«Հազարամյակի մարտահրավերները Ֆոնդ - Հայաստան» ծրագրերի ֆինանսավորման ծավալը ընթացիկ տարում կկազմի $70 մլն: