4 կուսակցություն ընտրություններին կմասնակցի «Ազատ Հայրենիք» դաշինքով։ Դաշինքին անդամակցել են «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և պահպանողական կուսակցություները։
Կուսակցությունները միավորվել են ՀՀ լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով։
Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումն ընդունող բոլոր քաղուժերի համար:
ԱՀ Դաշինքի ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով: