21 մայիսի 2021 - 11:20 AMT
ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մարկ Գարնոն Ռեյկյավիկում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպումից հետո։

«Գարնոն կրկին նշել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Sputnik Արմենիան։

Անդրադարձ է եղել նաև Արկտիկային Վենեսուելային առնչվող հարցերին։

Գարնոն նաև Լավրովին է ներկայացրել Ղրիմի հարցում իր դիրքորոշումը, քննարկվել են նաև այլ հարցեր։