Մայիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,139-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5028:
Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4400 դեպք կա, այլ պատճառով՝ 1077։
Ապաքինվել է ևս 259 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 211,634 է։
Մայիսի 24-ին կատարվել է 3205 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,065,211 թեստ է արվել: