13 մարտի 2009 - 18:27 AMT
Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատե» ֆուտբոլային ակումբի հետ
Հայաստանի հավաքականի հարձակվող եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի երկրորդ կազմի խաղացող Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատեի» հետ: Այդ մասին է հաղորդում բելառուսական ակումբի մամլո ծառայությունը:

«Բատե» ֆուտբոլային ակումբը որոշեց հավաքագրել հայ ֆուտբոլիստին Թուրքիայից վերադառնալուն պես, որտեղ ակումբը ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Իսկ փորձաշրջան անցնող Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Բուգաեւին եւ նրա արգենտինացի գործընկեր Հերման Պյետրոբոնային «Բատեի» մարզիչների շտաբը որոշել է մերժել:

Նշենք, որ Գոհարյանը Թուրքիայում անցնող ուսումնամարզական հավաքի ժամանակ «Բատեի» կազմում դուրս է եկել դաշտ Մոսկվայի «Սպարտակի» եւ ՌԴ առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Չիտա» թիմի դեմ: