1 հունիսի 2021 - 17:37 AMT
Չինաստանում թռչնագրիպով մարդու վարակի աշխարհում 1-ին դեպքն է գրանցվել

Չինաստանում թռչնագրիպի H10N3 շտամով մարդու վարակվելու աշխարհում առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին հայտնել են չինական լրատվամիջոցները։

Վիրուսով վարակվել է 41-ամյա տղամարդը։ Նա հոսպիտալացվել էր դեռևս ապրիլի վերջին Չժենցզյան քաղաքում, մրսածություն հիշեցնող ախտանիշներով։ Մեկ ամիս անց նրա մոտ ախտորոշվել է H10N3, գրում է Interfax-ը։

Չինաստանի առողջապահական ծառայություններում նշել են, որ «այդ վիրուսի լայնածավալ տարածման հավանականությունը շատ փոքր է»։ Հոսպիտալացված տղամարդու վիճակն այժմ գնահատվում է որպես կայուն։

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովում ասել են, որ սա մարդու մոտ H10N3 թռչնագրիպի ախտորոշման աշխարհում առաջին դեպքն է։

Թռչնագրիպի վերջին բռնկումը Չինաստանում գրանցվել է 2016-ի ավարտին 2017-ի սկզբին։ Այն ժամանակ խոսքը H7N9 վիրուսի մասին էր։

Photo. Reuters