3 հունիսի 2021 - 22:09 AMT
Կաթողիկոսի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինպանթեոնի նախագիծը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառը իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է նա։

Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։