4 հունիսի 2021 - 18:50 AMT
ԱԽ փոխխոսնակ․ Քոչարյանի մրցակիցը Սերժ Սարգսյանն է՝ գնացեք մրցեք

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը Սերժ Սարգսյանն է ու անցյալը։

«Ռոբերտ Քոչարյանի, իր դաշինքի, դաշնակցականների հիմնական մրցակիցն անցյալն են ու Սերժ Սարգսյանը։ Գնացեք մրցեք»,- ասել է Սիմոնյանը։

Աժ փոխխոսնակն ասել է նաև, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ։ «Քոչարյանի իշխանավարության ընթացքում հոկտեմբերի 27 է տեղի ունեցել, մարտի 1 է եղել։ Նրա օրոք զուգարանում մարդու գլուխն այնքան են խփել լվացարանին, որ մահացել է։ Դրա համար էլ ասոցացվում է»,- ասել է Սիմոնյանը։

Ըստ նրա, ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի դաշինքը փուչիկի պես պայթելու է։

«Հայաստան» դաշինքի անդամ են ՀՅԴ-ն և «Վերածնվող Սյունիք» կուսակցությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։