Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ 3 քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնել են ոստիկանությունից, գրում է Sputnik Արմենիան։
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով` գործարար, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները «Նիկոլ, դավաճան» գոռացող քաղաքացուն ծեծի են ենթարկել։
Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Նա առաջին մեղադրյալն է այս հոդվածով։
Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով ՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։