9 հունիսի 2021 - 18:57 AMT
Ասկերանում կառուցվող բազմաբնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ

Արցախի Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում շարունակվում են թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի վերջ։

Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից 8-ը` 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքը՝ 1, 2, 3, 4 սենյականոց։

Ներկա դրությամբ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը իրականացնում է «Էլնարտի» և «Գարանդ Ստրոյ» ՍՊ ընկերությունները։

Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։