ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնելու դեպքում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հարցին, թե ում հետ դաշինք կկազմեն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե Փաշինյանի հետ՝ նա պատասխանել է․ «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք։ Կստեղծվի նոր իրավիճակ, կարծում եմ լուրջ կվերաբերվենք իրավիճակին, կփորձենք սխալ որոշում չկայացնել»։
Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ միավորվելու առաջարկին վերադառնալը իրատեսական չի համարում, բայց դեմ չէ խոհրդարանում կոալիցիա ձևավորելուն»:
«Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնան կոալիցիաներ ձևավորելու։ Կնայենք, կտեսնենք, միշտ կողմ եմ համերաշխության և կոալիցիաների։ Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել։ Մենք կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ, երկու կառավարություն են փոխում։ Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք»,- ասել է Տեր- Պետրոսյանը։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։