11 հունիսի 2021 - 13:07 AMT
ՀՀ նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն, հանդիպել դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ամբողջ ժողովրդին պետական տոնի առթիվ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: