15 հունիսի 2021 - 16:36 AMT
Պուտինն ու Բայդենը կքննարկեն ԼՂ հարցը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա, ի թիվս այլ հարցերի՝ Մերձավոր Արևելք, Սիրիա, Լիբիա, նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը։

ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման օրակարգում է նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի, Կորեական թերակղզում կարգավորման, Աֆղանստանում, Ուկրաինայում, Բելառուսում իրավիճակին առնչվող հարցերը։

Երկու նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին։

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը երկու հեռախոսազրույց են ունեցել՝ հունվարի 26-ին և ապրիլի 13-ին։ Մինչ այդ, 2011-ին նրանք ունեցել են անձնական հանդիպում, երբ Բայդենն ԱՄՆ փոխնախագահ էր։