15 հունիսի 2021 - 16:40 AMT
Քոչարյան․ Ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ լինի

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում պետք է անժամկետ լինի։

«Մանդատը սահմանափակված է ժամկետով։ Ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտի։ Եվ դա է ամենամեծ խնդիրը՝ խաղաղապահների ապագա մանդատի անորոշությունը։ Եվ, ընդհանրապես, նրանց ներկայությունը տարածաշրջանում։ 5 տարի է։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետներ սահմանելու։ Քանի որ դա իրապես խնդիրներ է ստեղծելու 4․5 տարի անց։ Ադրբեջանն իրավունք ունի տեղեկացնելու ՌԴ-ին, որ դեմ է խաղաղապահների մանդատի երկարացմանը։ Եվ ՌԴ-ն, ըստ այդ հայտարարության, ստիպված է լինելու հեռանալ այնտեղից»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա, արդյունքում, «պլանավորման հորիզոնը բոլորի մոտ Ղարաբաղում սահմանափակված է ժամկետով»։

«Այնպիսի անորոշություն է, որ մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։ Այդ թվում, ի դեպ, նաև կառավարությունը՝ և Հայաստանի, և բուն Լեռնային Ղարաբաղի։ Դա բազմաթիվ հարցեր է առաջացնում և մեծ անհանգստություն»,-ասել է Քոչարյանը։

Գնահատելով խաղաղապահների գործունեությունը՝ Քոչարյանն ասել է, որ այն փաստը, որ այսօրվա դրությամբ ինչ-որ մեծ բախումներ չեն եղել, վկայում է, որ կողմերը հարգանքով են ընդունում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։

«Եվ բուն խաղաղապահ առաքելությունը, հավանաբար, այնպես է աշխատում, որ արժանանում է այդ հարգանքին իր գործունեությամբ»,-ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ «/i>

Photo. Ria Novosti