21 հունիսի 2021 - 08:44 AMT
Փաշինյան․ Տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր

ՀՀ քաղաքացին խոսեց և կայացրեց իր որոշումը, և այս որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հունիսի 21-ի գիշերը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ տեղի է ունեցել այն, ինչ և կանխատեսվում էր, հայտնում է Aysor.am-ը։

«Կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է», - նշեց Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2008 տեղամասի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։