23 հունիսի 2021 - 19:04 AMT
Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին

Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդերլանդներում գործող Denk կուսակցության երեքհոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, գրում է Արմենպրեսը։

Այն կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։

Denk կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերն առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։