25 հունիսի 2021 - 11:19 AMT
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Զրուցակիցները դրական են գանահատել Հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համատեղ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի գործունեությունը։ Թուրքիայի նախագահը հավանություն է տվել նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբոջ ծավալով իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ավիահաղորդակցությունը վերսկսելու, ինչպես նաև «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաքումը սկսելու համար։