25 հունիսի 2021 - 12:49 AMT
ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են պաշտոններից

ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են աշխատանքից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրերը։

Արմեն Վարդանյանն ազատվել է ԶՈւ ւժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

Հրամանագիրը ստորագրվել է՝ «հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը»։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը ԶՈւ հրամկազմի այն ներկայացուցիչների թվում էին, որոնք միացել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։