25 հունիսի 2021 - 16:07 AMT
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել։ Որոշումները կայացվել են Ադրբեջանի քաղաքացիների 6 բողոքի հիման վրա։

Ադրբեջանի կառավարությունը հայցվորներին ընդհանուր առմամբ պետք է 20,200 եվրո (մոտ $17,000) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Jam News-ը։

Փոխհատուցումը պետք է վճարվի 3 ամսում։

Վերոնշյալ գործերում հայցվորները դիմել էին ազգային դատարաններ քաղաքացիական հայցերով, սակայն ադրբեջանական դատարանները քննել են գործերը հայցվորների բացակայությամբ՝ չտեղեկացնելով նրանց դատական նիստերի անցկացման վայրի և ժամի մասի։ Իսկ հետո հայցվորների օգտին ընդունված որոշումները չեն կատարվել: