29 հունիսի 2021 - 18:21 AMT
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմասնակցի Օլիմպիադային

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Բաչկովին չէր հաջողվել ուղեգիր նվաճել, սակայն Եվրոպայի կրկնակի չեմպիոնին այն շնորհվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հանդես են գալու նաև Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանն այժմ ՕԽ 15 մասնակից ունի:

Ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: