8 հուլիսի 2021 - 16:04 AMT
Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում:

Գրիգորի Խաչատուրովը ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրվի որդին է։ 2021-ի փետրվարին Գրիգորի Խաչատուրովը սատարեց ԶՈւ գլխավոր շտաբի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա միակ բարձրաստիճան զինվորականն էր, որ նաև առանձին հրապարակավ հանդես եկավ նման պահանջով։