9 հուլիսի 2021 - 18:25 AMT
Երևանում տարհանվում են շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը

Երևանում տարհանվում են շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջւմ տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել: Ամենակարևորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ է ստեղծվել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

«Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»,-ասվում է գրառման մեջ: