13 հուլիսի 2021 - 17:28 AMT
ՀՀ-ից Իսպանիա մեկնելու համար վիզաների տրամադրումը վերսկսում է

Երևանում գործող BLS International Armenia՝Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից 3,648,438-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 81,020 դեպք է գրանցվել։ Փաստացի բուժվում է 241,666 մարդ։

Հուլիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,597-ի:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4549 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։ Փաստացի բուժվում է 3128 մարդ։