15 հուլիսի 2021 - 11:26 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 163 նոր դեպք կա և 4 մահ

Հուլիսի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,949-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4556 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։

Ապաքինվել է ևս 126 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,022 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3261-ի։

Հուլիսի 14-ին կատարվել է 5662 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,253,024 թեստ է արվել: