17 հուլիսի 2021 - 12:39 AMT
Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Միշելը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։

Այցի շրջանակում նա կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Փաշինյանը և Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: