19 հուլիսի 2021 - 18:33 AMT
ՀՀ և ՌԴ ԶՈւ շտաբային բանակցությունների արդյունքում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ և ՌԴ ԶՈւ շտաբային բանակցությունների արդյունքում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել:

5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները:

Այցի ընթացքում Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանը հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։