21 հուլիսի 2021 - 13:23 AMT
Ռուս խաղաղապահներն Արցախի գյուղ․դաշտերը մաքրել են «Ուրագանների» ռազմամթերքից

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից», տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտնաբերվել են «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք և կասետային զինամթերքի մասեր։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ինժեներասակրավորական ստորաբաժանման մասնագետները ԼՂ Մարտունու շրջանում, բաժանարար գծի մոտ չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման խնդիրներ են կատարել:

Ավելի քան 5 հա տարածք զբաղեցնող գյուղատնտեսական դաշտերում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ հրետանային ականներ և արկեր, հակատանկային նռնակներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի:

Տեղանքը մաքրելու համար ռուս խաղաղապահները կիրառել են նորաքույն եզակի միջոցներ՝ ԻՄՊՍ-2 ական որոնող սարքեր, ականազերծողի պաշտպանիչ «Սոկոլ» ՕՎՌ-2 արտահագուստ, ոչ կոնտակտային պայթուցիկ սարքերի։ «Կորշուն» որոնիչներ, իսկ դժվարամատչելի տեղանքում՝ նաև ականներ հայտնաբերող շների։