22 հուլիսի 2021 - 18:12 AMT
Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների»` աշխատանքի որոնման հարթակը:

Համակարգը ապահովում է հասանելիությունը միության անդամ պետություններում (ՀՀ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը:

Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակարգին փոխանցելու նպատակով անհրաժեշտ է հաշվառված լինել բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների զբաղվածության ոլորտի գործառույթները իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում և տալ համաձայնություն, որից հետո անհրաժեշտ է գրանցվել պաշտոնական կայքէջում:

Արդյունքում աշխատանք փնտրողները և գործատուները, հնարավորություն կունենան ընտրել մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են փնտրել աշխատանք կամ աշխատող: