22 հուլիսի 2021 - 18:25 AMT
ԱԺ-ում «Հայաստանի» խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը

Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Խմբակցության քարտուղարը կլինի Արծվիկ Մինասյանը:

Նրանք ընտրվել են հուլիսի 21-ին տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստում, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Քննարկվել են խորհրդարանում դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին։