22 հուլիսի 2021 - 19:11 AMT
Մուկուչյան․ Կալանավորումը խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքից կալանավորված պատագամավորներ Մխիթար Զարքարյանի և Արթուր Սարգսյանի մանդատների մասին հարցն, ասել է, որ դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար։

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն կազմելուց նաև նշված պատգամավորների անուններն են ընթերցել:

«Սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ստանալու են իրենց մանդատները՝ իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»,- ասել է Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել և ստորագրել է Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն: