23 հուլիսի 2021 - 11:19 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 221 նոր դեպք կա և 4 մահ

Հուլիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 221 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228,382-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4579 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 120 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,796 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3894 -ի։

Հուլիսի 22-ին կատարվել է 5653 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,293,032 թեստ է արվել: