24 հուլիսի 2021 - 12:17 AMT
Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի

Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը, գրում է Trend-ը։

Նա հայտնել է նաև, որ նախագծման աշխատանքներն իրականացնում է թուրքական ընկերությունը։

«Այնտեղ լեռնային տեղանք է։ Ինչպես հայտնի է, Շուշին հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, ուստի կարևոր է այդ ուղղությամբ երկաթուղի կառուցել։ Այդ կապակցությամբ հանձնարարությունը տրված է, աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։

2020թ․ աշնան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։