28 հուլիսի 2021 - 16:26 AMT
Ռուբինյան. ՀՀ-ն սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, Հանրայինի եթերում հայտարարել է իմքայլական Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանաբար արձագանքի ստեղծված իրադրությանը, քանի որ դա կազմակերպության պարտականությունն է:

Հարցին՝ արդյոք ՀՀ-ն պետք է կրկին դիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով հուլիսի 28-ի սահմանային զարգացումները, Ռուբինյանն ասել է, որ «գործընթացը շարունակվում է»:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։