ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրության մասին հարցին, հայտարարել է, որ այդ երկրները երկկողմ կապերն են զարգացնում՝ նրանց ինքնիշխան իրավունքն է։
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը չի լինի ի վնաս տարծաշրջանային կայանության, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կարևոր է, որ դա չլինի ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիությանը։ Այդ առումով մենք մշտական շփումների մեջ ենք և թուրք, և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլին հայտնի չէ այդ հարցի շուրջ գործադիր իշխանության՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների հայտարարությունների մասին։
Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Ըստ նրա, պայմանավորվածությունների շրջանակում, այդ թվում անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։