2 օգոստոսի 2021 - 16:27 AMT
Ընդդիմությունն Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ լքել է ԱԺ նիստերի դահլիճը

Խորհրդարանական ընդդիմությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պահանջում են ապահովել ԱԺ նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունը։

Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահի պաշտոնի համար ներկայացրել էին կալանավորված երկու պատգամավորի թեկնածություն։

Խմբակցության անդամները որպես բողոքի նշան լքել են դահլիճը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետք է ներկայացներ ԱԺ նախագահի իր թեկնածու Ալեն Սիմոնյանին։

«Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Դաշինքի անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ դահլիճում։