2 օգոստոսի 2021 - 17:18 AMT
Վարանդայից ևս 4 աճյուն է տարհանվել

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն: