3 օգոստոսի 2021 - 14:38 AMT
Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը հետաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին, տեղեկացնում է Aysor.am-ը։

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի՝ դատարանը հետաձգել է գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։