3 օգոստոսի 2021 - 16:27 AMT
Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական ռեկորդ է սահմանել

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյում օլիմպիական ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում, տեղեկացնում է Armsport-ը։

109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ կատարել է:

Երկրորդ մոտեցման համար Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ է սահմանել:

Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը նրան չի տրվել:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը շարունակվում է: