4 օգոստոսի 2021 - 11:19 AMT
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

Օգոստոսի 4-ին աշխատանքը շարունակող 8-րդ գումարման խորհրդարանի նիստում ընտրում են ԱԺ փոխնախագահներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 71 պատգամավոր, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

Արշակյանի թեկնածությունը ներկայացվել և քննարկվել էր օգոստոսի 3-ի նիստում։

Ընթացող նիստում նախատեսվում է նաև քննարկել ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածությունը, որն ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանն է։

ԱԺ նախագահն ունի 3 տեղակալ։ Օգոստոսի 3-ին Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։