4 օգոստոսի 2021 - 12:10 AMT
ԱԺ աշխատակազմում նշանակումներ են արվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով նշանակումներ են արվել ԱԺ աշխատակազմում։

Մասնավորապես Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Լևոն Սահակյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Էդուարդ Խանզրադյանը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական, Դավիթ Առաքելյանը՝ օգնական:

Զինա Չալիկյանը և Աշխեն Հայրապետյանը նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտներ։

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ է ընտրվել օգոստոսի 2-ին։