Այսուհետ պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարելի է ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ:
Հավելվածը ներդրվել է Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի գործակցության արդյունքում:
Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է.
• ընտրել «Առողջություն» բաժինը,
• այնուհետև` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ»,
• Վայր՝ Հյուսիսային պողոտա:
Օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230,993 դեպք, որոնցից 220,438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով: